211652_close_icon
views-count913 դիտում article-date 20:41 10-02-2023

Ալեն Սիմոնյանը ցավակցել է Սիրիայի եղբայր ժողովրդին ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

Խորը կսկիծով ընդունեցինք Սիրիայի եղբայր ժողովրդին պատուհասած ավերիչ երկրաշարժի լուրը։ Այս աղետը և ցավը մեզ ծանոթ է, մենք կրում ենք դրա հետքը մինչ օրս, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«ՀՀ Ազգային ժողովի և իմ անունից, ընդունեք խնդրեմ, մեր անկեղծ ցավակցությունն ու եղբայրական զորակցությունը։
Վստահ եմ, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը կարճ ժամկետում կկարողանա հաղթահարել աղետի հասցրած վնասները»,-գրել է ԱԺ նախագահը:

Նմանատիպ նյութեր