211652_close_icon

Սեպտեմբերի 1-ը՝ գիտելիքի ու նոր հնարավորությունների սկիզբ

views-count778 դիտում article-date 15:00 01-09-2025
Սեպտեմբերի 1-ը ոչ միայն նոր ուսումնական տարվա մեկնարկն է, այլև գիտելիքի, զարգացման և նոր հորիզոնների օրվա խորհրդանիշը։

Այն յուրահատուկ առիթ է հիշեցնելու, որ կրթությունը ուժ է, որը ձևավորում է ապագա մասնագետներին, ղեկավարներին ու պատասխանատու քաղաքացիներին։

Ամիօ բանկը բարձր է գնահատում կրթության դերը հասարակության կայուն զարգացման գործում և համոզված է, որ կրթության մեջ կատարված ներդրումը միշտ նոր հնարավորություններ է ստեղծում։ Այդ համոզմունքով է գործարկվել Amio Era կրթական բարեգործական ծրագիրը, որի նպատակն է ուսանողներին ընձեռել սովորելու, զարգանալու և իրենց երազանքները կյանքի կոչելու հնարավորություն։
Այս տարի արդեն 50 ուսանող կօգտվի ծրագրից՝ ստանալով կրթավճարի ամբողջական փոխհատուցում։ Սա ոչ միայն ֆինանսական աջակցություն է, այլև վստահություն և ներդրում՝ ուղղված երիտասարդների ապագային։

Ամիօ բանկի համար յուրաքանչյուր ուսանողի հաջողությունը բանկի հաջողությունն է։ Գիտելիքը կերտում է հզոր Հայաստան, իսկ մեր համատեղ ջանքերով հնարավոր է ստեղծել նոր իրականություն։

Շնորհավորում ենք Գիտելիքի օրվա առթիվ։ Թող այս ուսումնական տարին լինի նոր հնարավորություններով, բացահայտումներով ու հաջողություններով լի։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Նմանատիպ նյութեր