211652_close_icon

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

views-count469 դիտում article-date 12:53 01-09-2025
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Հայկական Կարիտաս» (Շիրակի մարզ, ք․ Գյումրի) բարեսիրական հասարակական կազմակերպությանը պատկանող սննդի կառույցի խոհանոցում։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։

Մասնավորապես՝


- սննդի կառույցի հատակը, պատերը, չեն պահվել նորոգ և մաքուր վիճակում, չեն ունեցել հարթ մակերես, ապահովված չեն եղել կեղտի կուտակումներից, պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ սննդի կառույցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

Նմանատիպ նյութեր