Այս օրը յուրաքանչյուրիս հիշեցնում է մեր պատասխանատվության մասին՝ ունենալու ուժեղ, արդար ու իրավահեն պետություն․Տավրոս Սափեյան
Սիրելի՛ թալինցիներ, հայրենակիցներ՝
Շնորհավորում եմ բոլորիս ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ։
Սահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, մեր անկախության, ժողովրդավարության և իրավական պետության զարգացման անկյունաքարը։
Այն ամրագրում է մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պետության կառուցվածքային հիմքերն ու ազգային արժեքները։
Այս օրը յուրաքանչյուրիս հիշեցնում է մեր պատասխանատվության մասին՝ ունենալու ուժեղ, արդար ու իրավահեն պետություն։
Մենք՝ որպես համայնք, պետք է անենք առավելագույնը՝ խթանելու իրավագիտակցություն, քաղաքացիների մասնակցությունն ու հավատը մեր պետության ու Սահմանադրության հանդեպ։
Սա հիանալի առիթ է նորովի գնահատելու օրենքի գերակայության, քաղաքացիական ակտիվության և համերաշխության կարևորությունը։
Շնորհավորելով Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ վստահություն, խաղաղություն, ուժ և ոգեշնչում՝ մեր հայրենիքի առաջընթացի ճանապարհին։
Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան