211652_close_icon

Ինդոնեզիայում ցուցարարները hրդեհել են խորհրդարանի շենքը

views-count580 դիտում article-date 15:56 30-08-2025
Ինդոնեզիայում ցուցարարները հրդեհել են տարածաշրջանային խորհրդարանի շենքը, 3 մարդ զոհվել է, 5–ը՝ վիրավորվել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է Reuters–ը՝ այս մասին հայտնել են երկրի իշխանությունները: 

Հրդեհը տեղի է ունեցել Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգի մայրաքաղաք Մակասարում: 

Նշվում է, որ, ենթադրաբար, զոհվածները այրվող շենքում մնացածներն են։ 

Նմանատիպ նյութեր