211652_close_icon

Վլադիմիր Զելենսկին կմեկնի Հնդկաստան. այցի ամսաթիվը համաձայնեցվում է

views-count382 դիտում article-date 14:19 24-08-2025
Կիևը համագործակցում է Նյու Դելիի հետ՝ Վլադիմիր Զելենսկու՝ Հնդկաստան կատարելիք այցը նախապատրաստելու համար և համաձայնեցնում է այցի ամսաթվերը, ANI գործակալությանը հայտնել է Հարավային Ասիայի հանրապետությունում երկրի դեսպան Ալեքսանդր Պոլիշչուկը։

Ինչպես հիշեցրել է դիվանագետը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նախկինում Զելենսկուն հրավիրել էր այցելել Հնդկաստան։

«Կողմերը աշխատում են դրա վրա։ Մենք ակնկալում ենք, որ նա անպայման կգա Հնդկաստան։ Սա մեծ նվաճում կլինի մեր երկկողմ հարաբերություններում»,- ասել է Պոլիշչուկը՝ հավելելով, որ ճշգրիտ ամսաթիվը ներկայումս համաձայնեցվում է։

Օգոստոսի 11-ին Մոդին և Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության եկան անձնական հանդիպում նշանակել սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։

 

Նմանատիպ նյութեր