211652_close_icon

Ռոնալդուն շարունակում է ռեկորդներ գրանցել․ պորտուգալացու հերթական ցուցանիշը

views-count562 դիտում article-date 10:27 24-08-2025
Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ ֆուտբոլի պատմության առաջին խաղացողը, ով նվազագույնը 100 գոլ է խփել չորս տարբեր ակումբների կազմում։

Այսօր՝ օգոստոսի 23-ին, Ռոնալդուի «Ալ-Նասրը» Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի խաղում մրցեց «Ալ-Ահլիի» հետ և պարտվեց։ Հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով, իսկ 11-մետրանոց հարվածաշարով ավելի ճշգրիտ էին «Ալ-Ահլիի» ֆուտբոլիստները (5:3): 40-ամյա Ռոնալդուն գոլ խփեց 11 մետրանոցից։

Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ ֆուտբոլի պատմության առաջին խաղացողը, ով չորս տարբեր ակումբների կազմում խփել է նվազագույնը 100 գոլ։ Նա նախկինում խփել էր ավելի քան հարյուր գոլ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» (145), իսպանական «Ռեալի» (450) և իտալական «Յուվենտուսի» (101) կազմում։

Ռոնալդուն «Ալ-Նասրում» հանդես է գալիս 2023 թվականից, սակայն առայժմ թիմի հետ չի հաղթել ներքին մրցաշարերում։ Ավելի վաղ նա հաղթանակ էր տոնել թիմի հետ Արաբական Չեմպիոնների Լիգայում։

Armsport

 

Նմանատիպ նյութեր