211652_close_icon

«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկը

views-count832 դիտում article-date 20:25 21-08-2025
Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» կատարած վերջնական առաջարկը, հաղորդում է РБ Спорт-ը:

«Կրասնոդարը» վերջնական որոշում է կայացրել բաց չթողնել 25-ամյա ֆուտբոլիստին անգլիական ակումբ: Ակումբն այլ առաջարկների է սպասում: Որոշման գլխավոր պատճառն այն է, որ անգլիական կողմից գումար ստանալը բարդ է առկա պատժամիջոցների պայմաններում»,- նշում է աղբյուրը:

Այդուհանդերձ, «Կրասնոդարը» դեմ չի եղել երրորդ կողմի միջնորդությամբ գումարը ստանալուն, սակայն «Սաութհեմփթոնն» այդպիսի գործարք կատարելու համար որևէ երաշխիք չի տվել:
Чемпионат-ի հաղորդմամբ Սպերցյանն անձամբ է որոշել չհեռանալ ռուսական ակումբից, և հայ ֆուտբոլիստն իր ակումբի հետ ոչ մի տարաձայնություն չունի:

«Կրասնոդարը» պատրաստ էր համաձայնության գալ «Սաութհեմփթոնի» հետ, եթե ֆուտբոլիստն անգլիական ակումբ տեղափոխվելու հստակ և ակնհայտ ցանկություն ունենար: Ֆուտբոլիստի և
«Կրասնոդարի» ղեկավարության միջև զրույցների ընթացքում կողմերն ընդհանուր որոշման եկան, որ պետք է սպասեն եվրապական ակումբներից այլ առաջարկների: Նրանց միջև ոչ մի հակասություն չկա»,- գրում է աղբյուրը:

Նմանատիպ նյութեր