ԵՄ-ն կշարունակի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ և կմարզի Ուկրաինայի ԶՈՒ-ն
ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ-ն կշարունակի պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ և կմարզի Ուկրաինայի զինված ուժերը, քանի որ չի վստահում Ռուսաստանի հետ կնքված համաձայնագրերին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Կայա Կալասը X-ի միկրոբլոգում նշել է, որ Բրյուսելը չի հավատում, Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի կողմից պարտավորությունների ու խոստումների կատարմանը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է զսպեն Ռուսաստանին, որպեսզի նա չկարողանա վերախմբավորվել: Այդ նպատակով ԵՄ -ն կմարզի ուկրաինական զինված ուժերը և նոր պատժամիջոցներ կպատրաստի Ռուսաստանի Դաշնության դեմ։