211652_close_icon

Ռուսաստանը միտումնավոր հարվածում է Ադրբեջանի շահերին. Ուկրաինայի արտգործնախարար

views-count589 դիտում article-date 20:15 18-08-2025
Այսօր երեկոյան Ռուսաստանի ռազմաօդային ուժերը հարվածել են Օդեսայի մարզում տեղակայված SOCAR նավթային տերմինալներին: Սա վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական պետական ընկերության վրա Ռուսաստանի երկրորդ հարվածն է: Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան:

«Մոսկվան դա անում է միտումնավոր՝ գործելով Ադրբեջանի շահերի դեմ: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Ուկրաինայի և Ադրբեջանի միջև համագործակցության նոր մակարդակի կարևորությունը, ինչպես նաև՝ նման հարձակումներին համարժեք դիվանագիտական և իրավական արձագանքի անհրաժեշտությունը»,- նշել է նախարարը:                                                                                                                                                                                         

Նմանատիպ նյութեր