211652_close_icon

Բոլիվիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով նախագահ չի ընտրվել

views-count400 դիտում article-date 10:45 18-08-2025
Գերագույն ընտրական դատարանի տվյալների համաձայն՝ ձայների 91%-ի հաշվարկի արդյունքներով՝ Բոլիվիան «աջ թև է թեքվել» և նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցնում ընդդիմության երկու թեկնածուներ՝ Ռոդրիգո Պասը և Խորխե Կիրոգան։

Մամուլի ասուլիսի ժամանակ դատարանի անդամները տվյալներ են ներկայացրել, ըստ որոնց՝ ձայների 91%-ի հաշվարկի արդյունքներով Ռոդրիգո Պասը հավաքում է 32,08%, իսկ Խորխե Կիրոգան՝ 26,94%։

Դատարանի ղեկավար Օսկար Հասենտեյֆելը հայտարարել է, որ վերջնական թվերը կհաշվարկվեն առաջիկա ժամերին։
Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքեր ձայների ավելի քան 50%-ը կամ 40%-ը՝ հաջորդ թեկնածուից 10% տարբերությամբ։ Հակառակ դեպքում կկայանա երկրորդ փուլ, որը նախատեսված է հոկտեմբերի 19-ին։

Նմանատիպ նյութեր