211652_close_icon

«Մատյանների տունդարձը» արշավի շրջանակներում մատենադարանին է նվիրաբերվել «Հիշատակարան սերնդոց Տէր Գաբրիէլի Երևանցւոյ» ձեռագիրն ու հարակից արժեքավոր վավերագրերը

views-count964 դիտում article-date 18:33 16-08-2025
Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանին են նվիրաբերվել 1861թվականին Բաղդադում գրված «Հիշատակարան սերնդոց Տէր Գաբրիէլի Երևանցւոյ» ձեռագիրն ու հարակից արժեքավոր վավերագրեր, որոնք հարուստ տեղեկություներ են փոխանցում Իրաքի հայ համայնքի պատմության վերաբերյալ:

Այս մասին հայտնում են Մատենադարանից՝ նշելով որ «Մատյանների տունդարձը» արշավը շարունակվում է։

Նոր նվիրատվությունը կատարել է Մատենադարանի բարեկամ և նվիրատու, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Տեր Ներսես (Վրեժ) ավագ քահանա Ներսեսյանը, ով նվիրատվությունը Մատենադարանին է փոխանցել լոնդոնաբնակ հայտնի հայագետ որդու՝ Տիրան Ներսեսյանի միջոցով:

«Մատենադարանը երախտագիտություն է հայտնում Տեր Ներսես (Վրեժ) ավագ քահանա Ներսեսյանին՝ արժեքավոր նվիրաբերության համար»,- ասված է հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր