211652_close_icon
views-count1033 դիտում article-date 15:56 16-08-2025

Իրանի նախագահը Հայաստան այցելելուց բացի կայցելի նաև Բելառուս

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկուշաբթի օրը պաշտոնական այցով կայցելի Հայաստան և Բելառուս, հաղորդում է Mehr-ը։

Փեզեշքիանը երկուշաբթի օրը երկօրյա այցով կմեկնի Հայաստան և Բելառուս, հայտարարել է Իրանի նախագահի խորհրդական Մահդի Սանային։

Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, մասնավորապես՝ գործարար ոլորտում և փաստաթղթերի ստորագրման ոլորտում, ուղևորության նպատակներից մեկն է։

Նմանատիպ նյութեր