211652_close_icon

Հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն Արարատի մարզից

views-count415 դիտում article-date 18:24 15-08-2025
2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ մարզերում և Երևանում հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ տեղի են ունենալու օգոստոսյան խորհրդակցություններ։

Օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն օգոստոսի 18-ին Արարատի մարզից: Առաջին հանդիպումը տեղի կունենա Փոքր Վեդիի նորակառույց դպրոցում: Օգոստոսի 19-ին խորհրդակցությունները կանցկացվեն Լոռու, օգոստոսի 20-ին՝ Գեղարքունիքի, օգոստոսի 21-ին՝ Վայոց ձորի, օգոստոսի 22-ին՝ Սյունիքի, օգոստոսի 25-ին՝ Կոտայքի, օգոստոսի 26-ին՝ Արմավիրի և Արագածոտնի, օգոստոսի 27-ին՝ Շիրակի, օգոստոսի 28-ին՝ Տավուշի մարզերում, իսկ օգոստոսի 29-ին՝ Երևանում:

Խորհրդակցությունների նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում` տնօրենների, հանրակրթության մարզային պատասխանատուների հետ: Խորհրդակցությունները կվարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Խորհրդակցություններին համընթաց, երկրորդ տարին անընդմեջ, կկազմակերպվի կրթական էքսպո՝ Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենների, նրանց տեղակալների, ուսուցիչների և խմբակավարների մասնակցությամբ, որոնք գործընկերների հետ կկիսվեն իրենց առաջավոր փորձով:

Նմանատիպ նյութեր