211652_close_icon

Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց

views-count946 դիտում article-date 09:28 15-08-2025
Գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց: Այս  մասին հայտնում են Կարապետյանի փաստաբանական թիմի անդամները: Այդպիսի որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը։

Կարապետյանի փաստաբաններից մեկը հայտնեց, որ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկած առկա է առաջին կոչի վերաբերյալլ մեղադրանքում,  իսկ Կարապետյանին առաջադրված մյուս մեղադրանքներում, ըստ դատարանի, բացակայում է հիմնավոր կասկածը: 

Պաշտպանական կողմը վաղը կդիմի ՀՀ Վերաքննիչ դատարան, հատուկ վերանայման բողոք է ներկայացնելու:

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, երկու ամսյա ժամկետով: Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ անելու համար։ 

Նմանատիպ նյութեր