211652_close_icon

Քաշմիրում հորդառատ անձրևների զոհ է դարձել 34 մարդ

views-count499 դիտում article-date 20:34 14-08-2025
Հնդկական Քաշմիրում հանկարծակի, հորդառատ անձրևի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, ավելի քան 200–ը անհետ կորած է համարվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:

Դեպքը տեղի է ունեցել Քիշթվար շրջանի Չասոտի քաղաքում, որը ուխտագնացության ճանապարհին հայտնի կանգառ է համարվում։ Օրեր առաջ Ուտտարախանդ նահանգի գյուղերից
մեկում ջրհեղեղ էր եղել:

Ջրհեղեղը տարել է գյուղի համայնքային խոհանոցը և անվտանգության կետը:
«Մեծ թվով ուխտավորներ էին հավաքվել ճաշի, նրանք տարհանվել են», – ասել է պաշտոնյան։
 

Նմանատիպ նյութեր