211652_close_icon

Ադրբեջանի ԳՇ պետի պատվիրակությունն այցելել է Պակիստան

views-count508 դիտում article-date 21:50 13-08-2025
Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևի գլխավորած պատվիրակությունը այցելել է Պակիստան, հաղորդում են ադրբեջանական պաշտոնական աղբյուրները։

Այցի նպատակների և օրակարգի մասին մանրամասներ չեն հաղորդվում։

Իսլամաբադն ու Բաքուն վերջին տարիներին շեշտակի ամրապնդել են երկկողմ կապերն՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ոլորտում։ Անցած ամիսներին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զինանոցում հայտնվեց JF-17C պակիստանյան ինքնաթիռ, որը նախագահ Իլհամ Ալիևը որակել էր «լավագույններից համաշխարհային մակարդակում»․ գրում է «Ազատությունը»։

Նմանատիպ նյութեր