211652_close_icon

Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները․ Ուսիկ

views-count595 դիտում article-date 22:35 11-08-2025
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը խոստովանել է, որ սիրողական կարիերայի ժամանակ փորձել է մենամարտել Նասիմ Համեդի ոճով։ Այս մասին հաղորդում է SecondsOut Boxing News-ը։

«Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները։ Բայց դրա պատճառով մարզասրահում անընդհատ ճնշում կար, քանի որ ինձ թույլ չէին տալիս դա անել։ Մարզիչներն ասում էին, թե կորցնում եմ կենտրոնացումն ու ուշադրությունը։ Բայց ես շարունակում էի դա անել»,- ասել է անպարտելի բռնցքամարտիկը:

Համեդը եղել է բավականին հայտնի բռնցքամարտիկ։ Նրա անսովոր ոճը, անսովոր վարքագիծը և ռինգում չափազանց շքեղ ելույթները միշտ էլ քննարկման առարկա են եղել աշխարհում։ Համեդը 1995-2000 թվականներին բազմիցս նվաճել է թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին, պրոֆեսիոնալ ռինգում 37 մենամարտից 36-ում հաղթել է, որոնցից 31-ը՝ նոկաուտով։

Նմանատիպ նյութեր