211652_close_icon

Ռուսաստանն «Օրեշնիկից» բացի այլ նորագույն զենք ունի. ԱԳՆ

views-count607 դիտում article-date 20:37 10-08-2025
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը սպառազինության հարցերում «ժամանակ չի կորցրել» և բացի արդեն հայտնի «Օրեշնիկ» հրթիռային համալիրից, ունի մի շարք նորագույն համակարգեր։

««Օրեշնիկը»՝ այո, բայց կա նաև այլ բան։ Այնպես որ, ժամանակ չենք կորցրել»,- «Россия-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է դիվանագետը։

Հարցին, թե արդյոք խոսքը սպառազինության դեռևս չհայտարարված տեսակների մասին է, նա պատասխանել է. «Ես չեմ կարող անվանել այն, ինչն ինձ թույլատրված չէ անվանել, բայց կարող եմ հաստատել, որ նման մշակումներ գոյություն ունեն»։

Մեկնաբանելով նոր տարածաշրջաններում ՌԴ սպառազինության հնարավոր տեղակայումը՝ Ռյաբկովը նշել է, որ կոնկրետ աշխարհագրական կետեր նշելը կլիներ «բացարձակապես սխալ և անպատասխանատու»։ Ընդ որում, նա ընդգծել է, որ Մոսկվան միշտ բազմաթիվ տարբերակներ ունի, և «ոչինչ նախապես չի բացառվում»։

Նմանատիպ նյութեր