Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով:
Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։
Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները
Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ են առաջանում հիմնականում.
Մեխանիկական մաքրման ժամանակ (վանդակաճաղեր, մաղեր, ավազաորսիչներ),
Կենսաբանական մաքրման ժամանակ (տիղմազտիչներ):
Այս թափոնները բազմազան են՝ սննդի մնացորդներ, ավազ, ճարպեր, մանրաթելեր, պլաստիկներ և նույնիսկ՝ միկրոէլեմենտներ։
Ինչպե՞ս են վերամշակվում այս թափոնները
Վանդակաճաղերի թափոններ
Սրանք ամենախոշոր բաղադրիչներն են՝ մնում են վանդակների վրա։ Դրանք սեղմվում են, լվացվում, երբեմն՝ մանրացվում հատուկ ջարդիչներով, ապա հանվում են՝ թաղման կամ վերամշակման նպատակով։
Ավազաորսիչների նստվածք
Ավազը առանձնացվում է, լվացվում և ջրազրկվում է հատուկ հրապարակներում, որից հետո՝ կարող է կիրառվել շինարարական կամ լանդշաֆտային նպատակներով։
Տիղմ՝ հիմնական նստվածք
Այս «կեղտոտ» նյութը իրականում արժեքավոր ռեսուրս է։
Տիղմը ենթարկվում է խտացման, ջրազրկման, կայունացման՝ մանավանդ մեթանային խմորման, արդյունքում արտադրվում է կենսագազ, որը կարող է օգտագործվել Էլեկտրաէներգիայի արտադրության համար։
Իսկ ի՞նչ է տալիս այս ամենը մեզ
Պակաս թափոններ
Մաքուր բնական ռեսուրսներ (ջուր, հող)
Վերականգնվող էներգիա
Գիտեի՞ք, որ կեղտաջրերի մաքրման ժամանակ ստացվող նստվածքը կարող է վերածվել էներգիայի։