211652_close_icon

Իրանը ողջունել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը

views-count619 դիտում article-date 12:10 09-08-2025
Իրանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կետերի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային, որի հայտարարությունը հրապարակվել է Իրանի արտաքին գործերի նախարարության կայքում։

«Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կետերի վերաբերյալ համաձայնության ձեռքբերման մասին լուրը՝ սա համարելով անհրաժեշտ և կարևոր քայլ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ։ Արտաքին գործերի նախարարության խոսնակը հույս է հայտնել, որ երկու կողմերի՝ երկխոսության միջոցով վեճերը լուծելու հանձնառության շնորհիվ շուտով ականատես կլինենք երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը և տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատմանը։

Նմանատիպ նյութեր