1066 դիտում
10:00 08-12-2023
Մաղթում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում. Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է գերիների փոխանակման որոշումը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի համատեղ հայտարարությունը։
«Մենք ողջունում ենք երկու երկրի միջև վստահության ամրապնդմանն ուղղված որոշ կոնկրետ քայլեր ձեռնարկելու որոշումը, որը հայտարարվել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի համատեղ հայտարարության մեջ: Մենք աջակցում ենք վստահության ամրապնդմանն ուղղված լրացուցիչ քայլերի շուրջ քննարկումները շարունակելու որոշմանը։ Մաղթում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում, որը կդառնա կարևոր իրադարձություններից մեկը Հարավային Կովկասում մշտական խաղաղության և կայունության հաստատման գործընթացում», - ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ հայտարարելով Ադրբեջանի հետ գերիների փոխանակման համատեղ պայմանավորվածության մասին:
«Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի։ Հայաստանն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների», - գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը հրապարակվել էր ավելի վաղ, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են նաև ազատ արձակված հայ զինծառայողների անունները։

Նմանատիպ նյութեր
1547 դիտում
18:51 27-03-2014
ԵՊՀ-ի և Քուվեյթի համալսարանի միջև տեղի ունեցավ փոխանակման և համագործակցության պայմանագրի ստորագրում
988 դիտում
11:39 10-03-2024
Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ․ Տոկաև
3760 դիտում
20:18 16-12-2020
Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է. ՌԴ ԱԳՆ
Այս բաժնից
1198 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
1936 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1045 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին