211652_close_icon
views-count1090 դիտում article-date 13:51 11-06-2024

Իրենք մեզնից իշխանություն չեն ստանալու, եթե մանդատներն էլ վայր դնեն, ԱԺ-ում մի փոքր ավելի լուռ կլինի․ Ռուբեն Ռուբինյան

Միակ տեսանելի և շոշափելի քաղաքականությունը, որ իրենք ունեն հետևյալն է՝  իրենք ուզում են՝ Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից, իրենք գան իշխանության, մեր դիրքորոշումն էլ այն է՝ ոչ․ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

«Իրենք իշխանություն չեն ստանալու մեզնից, իրենք կարող են իշխանութուն ստանալ ժողովրդից, եթե մասնակցեն հերթական ընտրություններին ու ժողովուրդն էլ իրենց բավարար քվե տա»,- ասաց նա։

Հարցին՝ եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի ի՞նչ կլինի, Ռուբինյանն արձագանքեց․ «Եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի, ոչ մի բան տեղի չի ունենա, որովհետև ընդդիմության մանդատների վայր դնելու հետևանքով ոչ մի սահմանադրական կամ օրենսդրական ճգնաժամ չի առաջանում, գուցե ԱԺ-ում մի փոքր ավելի լուռ լինի»։

Ռուբինյանի խոսքով՝ քաղաքական ճգնաժամ էլ չի առաջանա։ «Քաղաքական ճգնաժամ տեսականորեն կարող է առաջանել, եթե ընդդիմությունը ներկայացնի հանրության մի մեծ հատվածի վստահությունն ու պատգամը, ու այդ դեպքում, եթե իրենք քաղաքական ակցիա են իրականացնում ու հեռանում են խորհրդարանից դրանցի կարող է ինչ-որ բան փոխվել, իսկ մենք գործ չունենք այդպիսի ընդդիմության հետ»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր