211652_close_icon

Հայաստանն ու ԱՄԷ-ն համագործակցության հարուստ օրակարգ ունեն. Դավիթ Խուդաթյանը՝ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանին

views-count352 դիտում article-date 14:22 08-08-2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նարիման Ալ Մուլլային։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանն ու ԱՄԷ-ն համագործակցության հարուստ օրակարգ ունեն։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ և ավիացիոն ոլորտներին վերաբերող հարցերին:

Նմանատիպ նյութեր