211652_close_icon

Իշխանությունը պատահական թիրախներ չի ընտրում․ Տիգրան Աբրահամյան

views-count613 դիտում article-date 22:57 07-08-2025
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ընդդիմախոսների դեմ համընդհանուր քաղաքական հետապնդումների պայմաններում իշխանությունը պատահական թիրախներ չի ընտրում:

Հատկապես երբ խոսքը վերաբերվում է «Որդիների Կանչ» ՀԿ-ի առանցքային դեմքերին` Արա Ռոստոմյանին և Գարիկ Գալեյանին:

Վերջիններս այն արժանապատիվ մարդկանցից են, որոնց որդիները հայրենիքի պաշտպանության ժամանակ նահատակվել են, իսկ իրենք շարունակում են որդիների արդար պայքարը` Հայրենիք ունենալու և նրա անվտանգությունը ապահովելու համար:

Արա Ռոստոմյանն անցնում է հորինված «ահաբեկչության» գործով, իսկ Գարիկ Գալեյան` «խուլիգանության» կեղծ մեղադրանքով:

Այն իշխանությունը, ում համար զրոյական է հայրենիքի տարբեր հատվածների կորուստները, բնականաբար որևէ կաշկանդվածություն չունի մեր հերոս նահատակների ծնողներին ազատությունից զրկելու հարցում»:

Նմանատիպ նյութեր