211652_close_icon

Արարատ Միրզոյանը Փաշինյանի հետ կմեկնի Վաշինգտոն

views-count493 դիտում article-date 18:34 06-08-2025
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Հիշեցնենք, որ այսօր կառավարությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։
 

Նմանատիպ նյութեր