211652_close_icon

Վրաստանում տարեկան գնաճն աճել է մինչև 4%

views-count379 դիտում article-date 19:00 05-08-2025
Galt&Taggart-ի հետազոտության համաձայն՝ Վրաստանում 2025 թվականի հունիսին ապրանքների գներն աճել են 0.5%-ով՝ մայիսի համեմատ, երբ գնաճի մակարդակը գնահատվում էր 3.5%։

Այսպիսով, տարեկան գնաճը կազմել է 4%։

Աճը պայմանավորված է ներքին գնաճով, որը հասել է տարեկան 5.2%-ի (մայիսին՝ 4.9%), ինչպես նաև խառը ապրանքների գների բարձրացմամբ՝ մինչև 7.2% (մայիսին՝ 5.8%)։

Միևնույն ժամանակ ներմուծվող ապրանքների գնանկումը շարունակում է մնալ 2%, ինչը նպաստել է ընդհանուր գնաճի ցուցանիշի զսպմանը։

Մայիսյան ցուցանիշի համեմատությամբ՝ հիմնական գնաճնն (բացառելով սննդամթերքը, էներգակիրները և ծխախոտը) աճել է 2-2.2%։

Galt&Taggart-ը կանխատեսում է՝ միջին տարեկան գնաճը կլինի 3.7%-ի մակարդակում։

Նմանատիպ նյութեր