211652_close_icon
views-count1150 դիտում article-date 22:00 04-08-2025

Չեխիայում ևս Ադրբեջանից աղտոտված նավթ են հայտնաբերել

Ադրբեջանից Չեխիա աղտոտված նավթ է մատակարարվել, հաղորդում է ČTK-ն։

Դրանում օրգանական քլորի պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորմաները։ Սակայն նավթավերամշակման գործարանների, նավթամուղի աշխատանքը և ներքին շուկայի մատակարարումը վտանգված չեն։

Աղտոտված նավթը, որի ծավալը կազմում է գրեթե 60 000 խորանարդ մետր, այժմ կպահվի նավթավերամշակման գործարաններում, այնուհետև աստիճանաբար կխառնվի չաղտոտված նավթի հետ։ 60 000 խորանարդ մետր ծավալը սովորաբար բավականացնում է մի քանի օրվա աշխատանքի համար։

Նմանատիպ նյութեր