Հանրապետությունում բազմաթիվ բնակավայրեր խմելու ջուր չունենալու առջև են կանգնած, իսկ Երևանում Վեոլիա Ջրի պատճառով 7 օր է խմելու ջուրը անխնա հոսում է՝ լցվելով շենքերի նկուղներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս օրերին Հայաստանի գրեթե որևէ մի բնակավայր չես գտնի, որի բնակիչները գոհ լինեն տևական ժամանակ քաղաքացիների համար պատուհաս դարձած «Վեոլիա Ջուր» ընկերությունից։
Ամեն օր, տարբեր ժամերի, անգամ կեսգիշերն անց ահազանգեր են ստացվում քաղաքացիներից, ովքեր հիմնավորված ներկայացնում են, որ «Վեոլիա Ջուր»-ի պատճառով իրենք ունեն խմելու ջրի խնդիր՝ շաբաթներով, անգամ ամիսներով, կանոնավոր ջուր չեն ստանում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ այսօր՝ հուլիսի 23-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցի թիվ 33 շենքի բնակիչները իրենց զայրույթն էին ուղղում «Վեոլիա Ջուր»-ին։
Բնակիչները ասում էին․ «Յոթ օր է՝ խմելու ջուրը, ջրախողովակի վնասվելու պատճառով, անխնա հոսում է: Յոթ օր է՝ ամեն օր զանգահարում ենք «Վեոլիա Ջուր», յոթ օր է՝ նույն պատասխանն ենք ստանում՝ «Ձեր հայտը գրանցված է։ Տեղյակ ենք, մասնագետները կմոտենան»։
Էդ մասնագետները երևի կամ կրիայի հոգեբանությամբ են առաջնորդվում, կամ էլ Նոյի ագռավն են։ Յոթ օր է խմելու ջուրն անխնա կորում է, ու այն սարքելու ուղղությամբ «Վեոլիա Ջուր»-ը ոչ մի սրտացավ մոտեցում չի ցուցաբերում։
Զանգվածային լրատվամիջոցներով ամեն օր տեղեկանում ենք, որ Երևանում և մարզերում լիքը բնակավայրեր այս օրերին խմելու ջուր չունեն, իսկ էստեղ ջուրը կորում է՝ այդ թվում նաև վնասելով առանց այն էլ ոչ բարվոք վիճակում գտնվող սովետական տարիներից կառուցված շենքի հիմքերը։
Զարմանում ենք նաև՝ մեր թաղապետը ինչո՞ւ չի միջամտում, որ խնդիրը լուծվի»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։