211652_close_icon

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

views-count847 դիտում article-date 21:50 02-08-2025
Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։

«Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։

Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային ճանապարհով սննդամթերք պարունակող 90 մարդասիրական փաթեթ է ուղարկել Գազայի հատվածի հարավային և հյուսիսային հատվածների բնակիչներին», – ասվում է հայտարարության մեջ։

Իսրայելի պաշտպանության բանակը «կշարունակի համագործակցել միջազգային հանրության հետ՝ Գազայի հատվածում մարդասիրական օգնության տրամադրման հետ կապված իրավիճակը բարելավելու համար» և «մերժում է Գազայի հատվածում միտումնավոր սով առաջացնելու մասին կեղծ պնդումները», – շարունակել է մամուլի ծառայությունը։

Նմանատիպ նյութեր