211652_close_icon

Ունիվերսալ արհեստական բանականության ստեղծումից հետո աշխարհը կդառնա սիմուլյացիա․ Մասկ

views-count748 դիտում article-date 19:25 02-08-2025
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) ինքնագիտակցություն և մտածելու ունակություն ունենան, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։

X սոցիալական ցանցում օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի ունիվերսալ արհեստական բանականությունը (AGI), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի օժանդակ կերպարներ»։ 

«Դա հավանաբար ճիշտ է»,- գրել է Մասկը օգտատիրոջ գրառման տակ։

Նմանատիպ նյութեր