211652_close_icon

«Baykar» ընկերությունը Հայաստանի հետ սահմանին ԱԹՍ–ների թռիչքների սիմուլյացիա է իրականացրել

views-count3013 դիտում article-date 18:30 29-07-2025
Թուրքական «Baykar» ընկերությունն անցած շաբաթ անօդաչու թռչող սարքերի թռիչքների սիմուլյացիա է իրականացրել Հայաստանի հետ սահմանին։

Ինչպես հայտնում է Sputnik Արմենիան, այս մասին գրում է «Հետպատերազմ» Տելեգրամ–ալիքը:

«Բայրաքթար» ԱԹՍ արտադրող ընկերությունը սիմուլյացիաներ է իրականացրել Նախիջևանի և Տավուշի ուղղություններով։
«Fligthradar» սերվիսից արված սքրիշոթերից մեկում երևում է, որ անօդաչուի սիմուլյացիան հայտնվում է նախ թուրքական Իզմիրի մերձակայքում, ապա Նախիջևանում, իսկ ավելի ուշ՝ Եվլախի շրջանում:

Երկրորդ սքրինշոթում երևում է ԱԹՍ-ի թռիչքն արդեն Հայաստանի հետ սահմանի երկայնքով՝ Տավուշում։
«Baykar» ընկերության կայքում հաղորդվում է, որ սիմուլյացիաները թույլ են տալիս անօդաչու թռչող սարքերի օպերատորներին փորձարկումներ իրականացնել առանց անվտանգային ռիսկերի: Կա նաև «վտանգավոր սցենարների իրականացման հնարավորություն, որոնք պետք է ստուգվեն թռիչքի ժամանակ»:

Ըստ ամենայնի` իրական պայմաններին առավելագույն մոտ լինելլու համար ԱԹՍ-ների թռիչքները ցուցադրվում են նույնիսկ ռադարների վրա։

Նմանատիպ նյութեր