«Ինտեր Մայամի»-ն Մեսսիին հետաքրքիր պայմաններ է առաջարկել
Լիոնել Մեսսին կարող է երկարաձգել պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ մինչև 2028 թվականը, հաղորդում է Marca-ն։
Ակումբն առաջարկում է երկարաժամկետ պայմանագիր՝ կարիերան ցանկացած պահին ավարտելու հնարավորությամբ։ Գործող պայմանագիրը լրանում է 2025 թվականի վերջին։
Մեսսին մտադիր է շարունակել հանդես գալ «Ինտեր Մայամիում»՝ տիտղոսներ նվաճելու և 2026 թվականի աշխարհի առաջնությանը լավ մարզավիճակով մոտենալու համար։ Կողմերը համաձայն են, որ հարձակվողը կխաղա այնքան, որքան կցանկանա և կկարողանա։
Կարիերան ավարտելուց հետո Մեսսիին կառաջարկվի պաշտոն ակումբում։