211652_close_icon

Ռուսաստանը ռմբակոծել է Կիևում Իսրայելի դեսպանատան քարտուղարի բնակարանը

views-count766 դիտում article-date 21:16 31-07-2025
Ռուսաստանի կողմից Կիևի վրա գիշերային հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է Ուկրաինայում Իսրայելի դեսպան Միխայիլ Բրոդսկու քարտուղարի բնակարանը, հաղորդում է MigNews-ը։
Նա՝ քարտուղար Նատալյա Գոնկովսկայան, չի տուժել, սակայն նրա գույքը լուրջ վնաս է կրել։ Դեսպան Բրոդսկին վստահեցրել է, որ դեսպանատունը կօգտագործի բոլոր ռեսուրսները՝ իր տունը վերականգնելու համար։

Հուլիսի 31-ի գիշերը Ռուսաստանը զանգվածային հարձակում է սկսել Ուկրաինայի վրա՝ օգտագործելով 317 օդային հարձակման զենք՝ 309 «Շահեդ» գրոհային անօդաչու թռչող սարք և 8 «Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռ։ Հիմնական հարվածը հասցվել է Կիևին, հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

Հարձակման հետևանքով վնասվել են Ուկրաինայի մուսուլմանների հոգևոր վարչության (DUMU) «Ումմա» գլխավոր մզկիթը և Իսլամական մշակութային կենտրոնի շենքը։

Ուկրաինայի մայրաքաղաքում զոհերի թիվը կազմել է 11 մարդ։

Նմանատիպ նյութեր