Լարված իրավիճակ՝ Արարատի մարզում. նոյակերտցիներն ասում են՝ «Տևական ժամանակ է՝ խմելու ջրի խնդիր ունենք, թող մեր համբերության բաժակը չլցնեն, թե չէ անգամ քաղաքապետին ենք աշխատասենյակից դուրս շպրտելու». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 31-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատ խոշորացված համայնքի Նոյակերտ բնակավայրում գյուղացիները հավաքվել են և սպառնում են դիմել կտրուկ միջոցների, այդ թվում՝ Նոյակերտ վարչական շրջանի ղեկավարի և Արարատ խոշորացված համայնքի ղեկավարի նկատմամբ, և ոչ թե բռնություն, այլ բողոքի ակցիաներ են իրականացնելու այդ 2 պաշտոնյաների դեմ, ովքեր տևական ժամանակ է՝ չեն փորձում «Վեոլիա ջրին» պարտավորեցնել, որպեսզի վերջապես լուծվի գյուղի բնակչության 80 տոկոսի խմելու ջրի խնդիրը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին.
«10-15 օր է՝ գյուղի 80 տոկոսը ունի խմելու ջրի խնդիր: Էնպիսի տուն չկա, որը պրոբլեմի առաջ հայտնված չլինի ու մեղավորը առաջին հերթին «Վեոլիա ջուր»-ն է, ով արհամարհած ունի մեր բազմաթիվ հեռախոսազանգերը և տևական ժամանակ է՝ չստացված ջրի դիմաց մեզնից գումար է գանձում, կանոնավոր վճարումները կատարում ենք, բայց ոչ մի դրական տեղաշարժ, էս գյուղում մենակ վարչական շրջանի ղեկավարը ջուր ունի, դրա համար էլ նրան չի հետաքրքրում խեղճ գյուղացու վիճակը:
Արարատ խոշորացված համայնքի ղեկավարն էլ մեր գյուղի համար եղած-չեղած՝ նույն հաշիվն ա, միթե դուք այդքան անզոր եք, որ չեք կարողանում «Վեոլիա ջրի» վրա ազդել, կամ էլ ձեզ միայն հետաքրքրում է ձեր տան ծորակներից առանց ընդմիջման հոսող ջուրը, հերն էլ անիծած, թե գյուղացին ամառվա էս տապին խմելու ջրի լուրջ խնդիր ունի:
Հիմա չենք դիմում կտրուկ միջոցների, բայց եթե 2 օրվա ընթացքում մեր խնդրին սպառիչ պատասխան չտվեցիք, հավատացեք, հետո զգալու եք հայտնի խոսքը, թե՝ «գյուղ կանգնի, գերան կկոտրի»:
Ամառվա էս շոգին դաշտերից գալիս ենք տուն, ծորակները բացում ենք, օդ է փչում ու մենք վճարումները կատարում ենք էդ օդի համար:
Ընտրություններից առաջ գալիս, սարեր են խոստանում, բա էս ինչքան ժամանակ է գյուղի 80 տոկոսը ունի ջրի խնդիր, բա մեր պատգամավորը, չենք էլ իմանում՝ ով ա, մի օր չհետաքրքրվի՞, թե լա՛վ, էս գյուղացիք առանց ջրի ո՞նց են գոյատևում:
Այնպես որ կա՛մ 2 օրվա ընթացքում խնդիրը կարգավորում եք, կա՛մ ողջ գյուղով՝ մեր ու մանուկ, ահել-ջահել անցնելու ենք կտրուկ գործողությունների, հետո չասեք, թե էս մարդիկ հելան մեր դեմ պայքարի»:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի