211652_close_icon

Կանադան կճանաչի Պաղեստինը․ Կանադայի վարչապետ

views-count580 դիտում article-date 09:30 31-07-2025
Կանադայի կառավարությունը Պաղեստինի պետականությունը կճանաչի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2025 թվականի սեպտեմբերյան նստաշրջանի ընթացքում:

Այս մասին ասվում է երկրի վարչապետ Մարք Քառնիի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Պաղեստինի քաղաքացիական բնակչության խորացող տառապանքները այլևս որևէ հիմք չեն թողնում հետաձգելու համակարգված միջազգային քայլերը՝ ուղղված խաղաղության, անվտանգության և մարդկային կյանքի արժանապատվության աջակցմանը։ Երկու պետության սկզբունքի վրա հիմնված լուծման պահպանումը նշանակում է աջակցություն բոլոր նրանց, ովքեր նախընտրում են խաղաղությունը՝ բռնության և ահաբեկչության փոխարեն, ինչպես նաև հարգանք՝ իսրայելական և պաղեստինյան պետությունների խաղաղ գոյակցության նկատմամբ նրանց ի ծնե ձգտման, ինչը միակ ճանապարհն է ապահով և բարգավաճ ապագայի համար»,-նշել է կառավարության ղեկավարը։

«Այս պատճառներով Կանադան մտադիր է ճանաչել Պաղեստին պետությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում՝ 2025 թվականի սեպտեմբերին», - ասել է նա։

Նմանատիպ նյութեր