211652_close_icon

Կամբոջայի վարչապետը հաստատել է Թաիլանդի հետ հրադադարի համաձայնության մասին

views-count295 դիտում article-date 15:26 27-07-2025
Կամբոջայի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Թաիլանդի հետ համաձայնություն է ձեռքբերվել անհապաղ և անվերապահ հրադադարի շուրջ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման մեջ հայտնել է Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը՝ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո։
Նրա տեղեկատվությամբ՝ ԱՄՆ նախագահը ցանկություն է հայտնել անհապաղ և անվերապահ հրադադարի հասնել երկու երկրներ միջև:
Ի պատասխան՝ Կամբոջայի վարչապետը հաստատել է, որ իր երկիրը համաձայն է երկու բանակների միջև անհապաղ և անվերապահ հրադադարի խնդրանքին։
Հուն Մանեթը դրական է համարել Թրամփից ստացված լուրը, որի համաձայն՝ թաիլանդական կողմը համաձայնել է նաև անհապաղ հրադադարի առաջարկին:
Կամբոջայի վարչապետը նշել է, որ հանձնարարել է փոխվարչապետին և միջազգային համագործակցության պետքարտուղարին՝ շարունակել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկումների ընթացքում համակարգել աշխատանքները՝ թաիլանդական կողմի հետ առաջ շարժվելու համաձայնեցված քաղաքականությամբ, որը կդադարեցնի երկու կողմերի զինվորների և քաղաքացիական անձանց կյանքի կորուստները։

Նմանատիպ նյութեր