211652_close_icon
views-count1303 դիտում article-date 18:15 26-07-2025

Կամբոջայի կողմից Թաիլանդի վրա արձակված հեռահար արկերն ընկել են Լաոսում

Կամբոջայի կողմից Թաիլանդի վրա արձակված հեռահար արկերն ընկել են Լաոսում: Թաիլանդական լրատվամիջոցները հաղորդում են, որ առնվազն 10 արկ է ընկել, վնասվել են տներ:

Լաոսի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծության հետևանքով վնասվել են նաև երկրի հարավում գտնվող Չամպասակ նահանգի ռազմական դիրքերը։

Ավելի քան մեկ դար է՝ Թաիլանդն ու Կամբոջան վիճում են 817 կմ երկարությամբ ցամաքային սահմանի մի շարք չսահմանագծված հատվածների շուրջ, ինչը տարիների ընթացքում բազմիցս բախումների և զոհերի պատճառ է դարձել:

Նմանատիպ նյութեր