211652_close_icon

Արևմուտքը ծրագրում է հարձակվել Ռուսաստանի վրա մինչև 2030 թվականը․ Ազարով

views-count724 դիտում article-date 17:19 26-07-2025
Արևմտյան երկրները պատրաստվում են հարձակվել Ռուսաստանի վրա. այս մասին aif.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը։ Քաղաքական գործչի խոսքով, այս եզրակացությունը բխում է ՆԱՏՕ-ի պաշտոնյաների միտումնավոր հայտարարություններից։

«Արևմուտքում հաճախ են ասում, որ մինչև 2030 թվականը պետք է պատրաստվեն Ռուսաստանի հարձակմանը։ Բայց ոչ մի ողջամիտ մարդ չի կարող պատկերացնել, որ դա կարող է տեղի ունենալ։ Ռուսաստանի հարձակումը ՆԱՏՕ-ի երկրների, ԱՄՆ-ի վրա անհնար է տրամաբանության տեսանկյունից։

Իրականում, ամեն ինչ ճիշտ հակառակն է։ Եթե նրանք նման համառությամբ ասում են, որ Ռուսաստանը կհարձակվի, ուրեմն իրենք են նման գործողություններ պլանավորում։ Ուրիշ բացատրություն չկա»,- ասել է Նիկոլայ Ազարովը aif.ru-ին տված հարցազրույցում։

Նմանատիպ նյութեր