2389 դիտում
11:46 29-04-2019
ՌԴ-ն ու ՀՀ-ն ծրագրում են մինչև 2030 թ. համար համաձայնեցնել գազամատակարարման գլխավոր սխեմայի նախագիծը
Ռուսաստանն ու Հայաստանը ծրագրում են համաձայնեցնել գազամատակարարման գլխավոր սխեմայի նախագիծը մինչև 2030 թվականի համար: Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, այս մասին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Երևան այցին ընդառաջ լրագրողներին հայտնել է ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն:
«Մեր երկրները լուրջ ուշադրություն են դարձնում համագործակցությանը գազային ոլորտում: Մշակվում են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային թեմաները: Օրինակ, պայմանավորվածություն կա մինչև 2030 թվականի համար համաձայնեցնել գազամատակարարման և գազաֆիկացման գլխավոր սխեմայի նախագիծը»,- ասել է նա:
ՌԴ-ի ու ՀՀ-ի միջև Գազի առք ու վաճառքի մասին պայմանագրի ժամկետն ավարտվել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին: Այդ պահին գործում է «Գազպրոմ էքսպորտ»-ի և «Գազպրոմ Արմենիա»-ի միջև լրացուցիչ համաձայնագիրը, որին համապատասխան որոշվում է Հայաստանի համար գազի սակագինը 2019 թվականին:
Նմանատիպ նյութեր
2291 դիտում
18:09 29-11-2017
Վարչապետին է ներկայացվել «Հայաստանի թվային օրակարգ 2030» երկարաժամկետ ռազմավարության նախագիծը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
769 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
727 դիտում
16:23 22-01-2025
Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյան
784 դիտում
15:57 22-01-2025
Լավ կլինի ունենանք դրոշի, օրհներգի, զինանշանի պաշտոնական տարբերակ. Խաչատուր Սուքիասյան