211652_close_icon

ԵՄ-ն Ukraine Facility-ի շրջանակում կրճատել է Ուկրաինային տրամադրվող տրանշը

views-count652 դիտում article-date 21:41 25-07-2025
Եվրամիությունը Ուկրաինային վճարել է օգնության կրճատված տրանշ՝ Ukraine Facility ծրագրի շրջանակում, քանի որ ԵՄ-ին անդամակցելու նախապատրաստման համար խոստացված 16 բարեփոխումներից երեքը Կիևը դեռևս չի իրականացրել։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Գիյոմ Մերսիեն նշել է, որ Ուկրաինան ստացել է 3,05 միլիարդ եվրոյի տրանշ, մինչդեռ կարող էր ստանալ 4,5 միլիարդ եվրո։

Ուկրաինան ներկայացրել է հաջորդ տրանշի հայտը, որում «նշված է 16 անհրաժեշտ բարեփոխումներից 13-ի իրականացումը, մինչդեռ մյուս երեքի իրականացումը շարունակվում է», - ըստ Украинская правда-ի՝ շեշտել է Մերսիեն:

Ինչպես նշում է Украинская правда-ն՝ հղում անելով Մերսիեին, չիրականացված երեք բարեփոխումներից «մեկը վերաբերում է ապակենտրոնացմանը, մյուսը՝ ARMA-ի [ակտիվների վերականգնման և կառավարման հակակոռուպցիոն գործակալություն] բարեփոխման մասին օրենքին, իսկ երրորդը՝ Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանի դատավորների ընտրությանը»։

Ukraine Facility ծրագրի շրջանակում Ուկրաինան 2024-2027 թվականներին Եվրամիությունից կստանա մինչև 50 միլիարդ եվրո։ Այդ միջոցները կուղղվեն ռուսական ագրեսիային հակազդելուն, երկրի վերականգնմանը և ԵՄ-ին անդամակցելուն նախապատրաստվելուն։

Նմանատիպ նյութեր