Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակում առաջացած կրակը այն վերածել է մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանքից Կապան տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` օպերատիվորեն ժամանել են Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սերգեյ Վարդանյանը և կրտսեր պարեկ Ալիկ Կակոսյանը։
Հրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապար մարել այն, սակայն վագոն-տնակը վերածվել է մոխրակույտի։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։