211652_close_icon
views-count16184 դիտում article-date 20:51 29-05-2024

Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում. վագոն-տնակում առաջացած կրակը այն ամբողջությամբ վերածել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտիմետ գյուղում վագոն-տնակ է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարկան ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ամբողջությամբ վագոն-տնակը վերածվել է մոխրակույտի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Կարեն Մանուկյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Առաքելյանը և պարեկ Արամ Մելքոնյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզելու են սեփականատիրոջ ինքնությունը։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր