211652_close_icon
views-count25997 դիտում article-date 09:28 07-02-2024

Խոշոր հրդեհ՝ Տավուշի մարզում. Դիլիջանում վագոն-տնակում առաջացած կրակը այն վերածել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում վագոն-տնակ է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՓԾ Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Դավիթ Պետրոսյանն ու Մհեր Ակուլյանը։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Շամախյան փողոցի թիվ 158 հասցեում՝ Արմեն Ամոյանին պատկանող վագոն տնակում. այն ամբողջությամբ այրվել է, ինչպես նաև վնասվել է վագոն-տնակի մոտ կայանված UAZ մակնիշի ավտոմեքենան, որը պատկանում է Արմեն Մելիքյանին։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր