211652_close_icon

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 32-ամյա վարորդը «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count7579 դիտում article-date 14:47 23-07-2025
Երեկ՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա Մ10 ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գրիշա Կիրակոսյանը իր վարած «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի, գումարտակի ծառայության տեսուչ Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Շահեն Քոչարյանը և Ալեք Ենգոյանը։

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայրում վարորդը ոստիկաններին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է բեռնատարի դիմացի անվադողի վնասվելը։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր