Ադրբեջանն ու Թուրքիան պաշտպանության ոլորտում հուշագիր են ստորագրել
IDEF 2025 պաշտպանական արդյունաբերության 17-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Ստամբուլում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ:
Քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական և կրթական ոլորտներում համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները:
Կողմերը հանգամանալից մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:
Հանդիպման ավարտին նախարարները ստորագրել են փոխադարձ ռազմական անվտանգության ամրապնդման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: