211652_close_icon
views-count772 դիտում article-date 23:36 31-01-2024

Թուրքիան և Վենեսուելան էներգետիկայի ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ալփարսլան Բայրաքթարը Վենեսուելա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Վենեսուելայի նավթի նախարար և պետական նավթային ընկերություն նախագահ Պեդրո Ռաֆայել Թելլեքեայի հետ: Փոխանցում է Ermenihaber-ը։

Մայրաքաղաք Կարակասում երկկողմ հանդիպումից զատ տեղի է ունեցել նաև միջպատվիրակային ժողով, որից հետո Թուրքիայի և Վենեսուելայի միջև կնքվել է նավթի և բնական գազի ոլորտներում համագործակցության հուշագիր:

Ավելի ուշ թուրք նախարարը հանդպել է նաև Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ:

Այս հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալներին, ներդրումների խթանմանը և էներգետիկայի ու հանքարդյունեբարության ոլորտներին վերաբերող հարցեր:

Ռոդրիգեսը հանդիպումից հետո հայտնել է, որ թուրք նախարարի հետ հանդիպել է երկու երկրի միջև էներգետիկայի ոլորտում առկա համագործակցությունն ավելի ամրապդնելու նպատակով:

Նմանատիպ նյութեր