Ավտովթար՝ Երևանում․ Դավիթաշենի կամրջի վրա բախվել են «Toyota Land Cruiser»-ը և «Honda»-ն․ օպերատիվ են գործել պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա բախվել են Երևանի բնակիչներ 29-ամյա Գուրգեն Հովհաննիսյանի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և 37-ամյա Ռուբեն Մարտիրոսյանի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Խաչիկ Հարությունյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հարություն Գևորգյանը և պարեկ Նարեկ Սիմոնյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։