211652_close_icon

Երբեք մի համաձայնվեք օկուպացիային․ Ալիևի խորհուրդը Ուկրաինային

views-count829 դիտում article-date 20:45 19-07-2025
Երբեք մի համաձայնվեք օկուպացիային։ Նույն կերպ պատասխանել եմ նաև մի քանի տարի առաջ, ասել է Ալիևը՝ պատասխանելով ուկրաինացի լրագրող Գորդոնի հարցին, թե «որպես հաղթող ազգի ներկայացուցիչ, ինչ խորհուրդ կտայիք Ուկրաինային և ուկրաինացիներին:

Հարցուպատասխանը տեղի է ունեցել օկուպացված Արցախում 3-րդ անգամ անցկացվող Գլոբալ մեդիա ֆորումի ժամանակ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ֆորումին կմասնակցեն 52 երկրից մոտ 140 հյուր, այդ թվում՝ ավելի քան 30 լրատվական գործակալության, 7 միջազգային կազմակերպության, մոտ 80 մեդիա կառույցի, ինչպես նաև այլ մասնագիտացված հաստատությունների ներկայացուցիչներ։

Նմանատիպ նյութեր