Եվրախորհրդարանը հայտարարել է, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը
Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, որում նշել է, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։
«Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։
Եվրոպական խորհրդարանը աջակցում է վրաց ժողովրդին։
Եվրոպական խորհրդարան չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը և հայտարարում է, որ Վրաստանի ԵՄ-ի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացումը»,- ասված է տարածված հայտարարության մեջ։